Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Ինչու արժե ավելի հաճախ ձիթապտուղ ուտել. news.am

Ինչու արժե ավելի հաճախ ձիթապտուղ ուտել. news.am

Ձիթապտուղը սուպերմթերք է համարվում, որը պետք է ամենօրյա սննդում ներառեն բոլոր նրանք, ովքեր ուզում են առողջ լինել եւ երկար ապրել: Ի՞նչ առանձնահատուկ բան կա ձիթապտղում: Փորձենք պարզել:

  • Ձիթապտուղը մեծ քանակությամբ օրգանիզմին անհրաժեշտ վիտամիններ եւ բարձրորակ բուսական ճարպեր է պարունակում:
  • Ձիթապտղում պարունակվող նյութերն ամրացնում են բջջային թաղանթը եւ լորձաթաղանթը, բարենպաստ են ազդում ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի, լյարդի աշխատանքի վրա:
  • Ձիթապտուղը նվազեցնում է սրտանոթային  հիվանդությունների զարգացման ռիսկը, որովհետեւ նվազեցնում է արյան ճնշումը եւ «վատ» LDL խոլեսթերինի մակարդակը:
  • Իր հակաբորբոքային հատկությունների շնորհիվ ձիթապտուղը կարող է նվազեցնել ցավային զգացողությունները, նպաստել վերքերի առողջացմանը, օրգանիզմը մաքրել շլակներից եւ թունանյութերից:
  • Ձիթապտղում եւ ձիթապտղի յուղում պարունակվող մոնոչհագեցած ճարպային թթուները (ստեարինային, օլեինային, պալմիտինային) ի վիճակի են դանդաղեցնել ծերացման գործընթացները, բարելավել մաշկի, մազերի եւ եղունգների վիճակը: 
  • Հակաօքսիդանտների եւ օգտակար ճարպերի համադրումը ձիթապտղի յուղը դարձնում է կաթնագեղձի քաղցկեղի, աղիների եւ մաշկի ուռուցքների զարգացմանը խոչընդոտող միջոց:


Հիշեցնենք, որ ձիթապտուղը եւ առաջին քամվածքի ձիթապտղի  յուղը միջերկրածովյան սննդակարգի գլխավոր բաղադրիչներն են, որը, հայտնի է, օգնում է նվազեցնել Ալցհայմերի հիվանդության եւ ուռուցքային հիվանդությունների զարգացման ռիսկը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. navse-sto.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ